Մեքսիկայի մայրաքաղաքի օդանավակայանում ուրբաթ ձերբակալվել է ադամանդների մաքսանենգ խոշոր բեռ: Այն տեղափոխում էր Իսպանիայի մի քաղաքացի՝ պայուսակում թաքցրած եւ իր մարմնին փաթաթած, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեխիկոյի օպդանավակայանում Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը Իսպանիայի քաղաքացու է ձերբակալել, որը մտադիր էր Կոլումբիա տեղափոխել 11,5 հազար ադամանդ՝ չհայտարարելով դրանց օրինական ծագման մասին: Ձերբակալվածը, հնարավոր է, մտնում է Աֆրիկաից ադամանդների մաքսանենգության միջազգային ցանցի մեջ»,- նշված է Twitter-ում հրապարակված ոստիկանության հաղորդագրության մեջ:
Իսպանացին իրեն կասկածելի է պահել, եւ նրան խնդրել են զննելու համար ներկայացնել ձեռքի ուղեբեռը: Դրա մեջ կրկնակի հատակ է հայտնաբերվել, որտեղ թաքցված էին պլաստիկե փաթեթներով ադամանդները: Մնացյալ փաթեթները փաթաթված էին մաքսանենգի մարմնին:
En @AICM_mx, @PoliciaFedMx detuvo a una persona de nacionalidad española, quien pretendía trasladar a Colombia 11 mil 500 diamantes, de los que no acreditó su legal procedencia. Detenido podría formar parte de red internacional de contrabando de diamantes procedentes de África. pic.twitter.com/tPyavE91ZQ
— Policía Federal Mx (@PoliciaFedMx) 25 ноября 2017 г.




























