Բալի կղզում  միջազգային օդանավակայանում ավելի քան 59 հազար զբոսաշրջիկ է արգելափակվել, հայտնում է DW–ն՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչին։

Անունգ հրաբխի ժայթքման պատճառով օդանավակայանը 24 ժամով փակ է։ Օդանավակայանը փակելու մասին որոշումն ընդունվել է այն կապակցությամբ, որ օդ բարձրացած մոխիրը հասել է օդանավակայանի օդային տարածք։

Չեղարկվել է 445 չվերթ։ Դեպի Բալի մեկնող օդանավերը ստիպված են վայրէջք կատարել Ջակարտայի, Սինգապուրի եւ այլ քաղաքների օդանավակայաններում։