Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս բնագավառում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:




























