Հայաստանի տնտեսական գրավչության անկումը պայմանավորված է ԵՏՄ փակ լինելու հանգամանքով։ Այս մասին նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։
Միաժամանակ նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նույնպես հարված են հասցրել ԵՏՄ–ին եւ բացասական հետեւանքներ ունեցել Հայաստանի տնտեսական վիճակի վրա։ «Այդ պատժամիջոցները շարունակվում են։ Եվ մենք ավելի ու ավելի հաճախ ենք զգում մեզ վրա դրանց հետեւանքները։ Ես իրոք կարծում եմ, որ մենք 2 տարուց դուրս կգանք այդ կազմակերպությունից կամ այն առհասարակ չի լինի»,– ասել է Սարգսյանը։




























