Հայաստանը պետք է ինտեգրվի եւ մի խմբի մաս դառնա։ Այս մասին նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ շատ դժվար է գտնվել միանգամից մի քանի միությունում եւ հավասարապես արդյունավետ քաղաքականություն վարել այդ բոլոր կառույցներում, քանի որ նրանց միջեւ կարող է որոշակի մրցակցություն ծագել։ «ԵՏՄ–ից դուրս գալու պատճառ կարող է դառնալ այն հնարավորությունների անարդյունավետ օգտագործումը, որոնք Հայաստանին ներկայացվել են այդ կազմակերպությանը նրա անդամակցությունից հետո»,– նշել է Մելքումյանը՝ հավելելով, որ այս խնդիրը ներքին նախադրյալներ ունի։




























