Եվրախորհրդարանի 17 պատգամավորից կազմված պատվիրակությունը, որոնք ներկայացնում են «կանաչների», արմատական ձախերի, լիբերալ դեմոկրատների եւ եվրոպական պահանողականների խմբակցությունները, առաջիկա շաբաթներին Իսպանիա կժամանեն բանտում գտնվող Կատալոնիայի կառավարության նախկին անդամներին այցելելու համար: Այս մասին հայտնել են նախաձեռնող խմբից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի-ն:
«Նրանք կայցելեն բանտեր, որտեղ պահվում են կատալոնացի քաղաքական գործիչները Կատալոնիայում անցկացված հանրաքվեից եւ անկախության հռչակումից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ ԵԽ պատգամավորներն անհրաժեշտ են համարում նրանց կալանքից ազատելը, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքների տրամադրումը նրանց, ովքեր արտասահման են մեկնել:




























