Դեկտեմբերի 10-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել է  «Ղազախստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ կրկնակի հարկման եւ ունեցվածքի  եւ եկամուտների հարկումից խուսափելու կոնվենցիայի հաստատման մասին» օրենքը:

Փաստաթղթի ստեղծման նպատակն է խուսափել կրկնակի հարկումից:

«Փաստաթղթի համաձայն, պետություններից յուրաքանչյուրը պետք է ապահովի հարկատուների կողմից հարկի վճարումը մեկ անգամ պետություններից մեկում. Մյուս պետությունը, իր հերթին, կընդունի վճարումը որպես ի գիտություն»,- հայտնել է Ղազախստանի ֆինանսների նախարար Բոլատ Ժամիշեւը, գրում է Kursiv.kz-ն:

Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը  2010թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում կազմել է 4,7 մլն. դոլար: Հայկական ապրանքների արտահանումը կազմել է 2,3 մլն դոլար, իսկ ղազախական ապրանքների ծավալը Հայաստան` 2,4 մլն դոլար: