Այսօր՝ նոյեմբերի 28-ին, վերաբացվել է Արդշինբանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված եւ ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:

«Մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման ռազմավարության շրջանակում՝ մենք շարունակելու ենք զարգացնել մասնաճյուղային ցանցը՝ շեշտը դնելով ժամանակակից լուծումների կիրառման վրա, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել առավել որակյալ սպասարկում», - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

«Տիգրան Մեծ» մասնաճյուղը գտնվում է Մհեր Մկրտչյան 12 հասցեում, աշխատելու է երկուշաբթիից – ուրբաթ՝ ժամը 09:15-16:45:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երեւանում, 42-ը՝ մարզերում եւ 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում:

Մասնաճյուղային ցանցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ կամ զանգահարելով (012)222222 հեռախոսահամարին: