ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:




























