Երեւանի Երեւանի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկի (Ձկան խանութի մոտ) գետնանցումը երեւանցիների համար վտանգավոր է դարձել:  Գետնանցումն այնքան անբարեկարգ վիճակում է, որ առաստաղն սկսել է փլվել:

 Երեւանի քաղաքապետարանը գետնանցումի վերանորոգման համար հատկացրել էր 19 միլիոն դրամ, սակայն, այն ոչ միայն քանդվում է, անգամ ոչ սանիտարահիգիենիկ վիճակում է. ամենուր աղբ է թափված, նաեւ ոմանց համար «ծառայում» է որպես զուգարան:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այս հարցով դիմել է Երեւանի քաղաքապետին՝ հետաքրքրվելով, թե երբ է նախատեսվում գետնանացումի վերանորոգումը: Նա առաջարկել է 2018 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում անդրադառնալ վերոնշյալ գետնանցումի կապիտալ բարեկարգման հարցին նույնպես: