Ռուսաստանի «Արեւելյան» տիեզերակայանից 19 արբանյակների գործարկումը ավարտվել է «Ֆրեգատ» խթանիչ բլոկի անկմամբ, որի պատճառը արբանյակային նավիգացիոն համակարգի խնդիրներն են եղել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով հրթիռատիեզերական ոլորտում իր աղբյուրները։

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ «Ֆրեգատը» արբանյակներին ուղեծիր հանելու համար օգտագործել է ԳԼՕՆԱՍՍ–ի եւ GPS–ի տվյալները։ Արդյոք խնդիրը համակարգերից մեկի մեջ է եղել, թե միայն հրթիռի սարքավորումների, աղբյուրը չի հայտնել։

Տվյալները սխալ մեկնաբանելու պատճառով արագացնող բլոկը սխալ ուղղություն է վերցնել, մտել մթնոլորտի շերտեր եւ ընկել Ատլանտյան օվկիանոսը։

Հիշեցնենք, որ «Սոյուզ 2.16» հրթիռ կրիչի անհաջող մեկնարկը իրականացվել էր նոյեմբերի 28-ի առավոտյան։