Ռուսաստանը մտահոգված է Հյուսիսային Կորեայի  հրթիռային հերթական փորձարկումներով եւ ջանքեր կձեռնարկի, որ Հյուսիսային Կորեային համոզի հրաժարվել փորձարկումներից, իսկ ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին՝ Կորեական թերակղզու մոտ ծրագրված զորավարժությունների անցկացումից, լրագրողներին ասել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Մատվիենկոյի խոսքով՝ բոլոր երկրները պետք է անհրաժեշտ ամեն ինչ անեն, որ ՄԱԿ բանաձեւերը կատարվեն, հրթիռային փորձարկումները դադարեցվեն:

Նա դժգոհել է, որ «վերջին 2 ամիսներին իրական քայլեր չեն կատարվել, որպեսզի հնարավոր լիներ երկխոսություն սկսել»:

Սեուլ. Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռային փորձարկում է իրականացրել