Նոյեմբերի 29-ին Nida շարժման ակտիվիստ Գիյաս Իբրահիմովի եւ նրա հոր՝ Հասան Իբրահիմովի գործով դատաքննությունը չի կայացել։
Ինչպես հաղորդում է contact.az-ը, նիստը հետաձգվել է դեկտեմբերի 6-ին, քանի որ Գիյաս Իբրահիմովին դատարան չեն բերել։ Դատավորը պատճառաբանել է, թե Քրեակատարողական ծառայության աշխատակիցները չեն հասցրել նրան բերել դատարան։ Նրա մայրը՝ Շուրա Ամիրասլանովան, սակայն, մտահոգված է որդու ճակատագրի համար։ «Նախորդ նիստից հետո Գիյասից լուր չկա։ Նա իրավունք ունի շաբաթական երկու անգամ զանգել տուն, բայց նախորդ նիստից հետո ոչ մի անգամ չի զանգել։ Մեր անհանգստությունն ավելի աճեց, երբ նրան դատարան չբերեցին»,- ասել է մայրը։
Հայր եւ որդի Իբրահիմովները մեղադրվում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով։ Հունիսի 5-ին իյաս Իբրահիմովը մեղադրողի ելույթի ժամանակ պոկել էր ապակե վանդակի բարձրախոսը։ Դատավորը արհամարհել էր նրա հայտարարությունը, թե ոչինչի լսում։
2016թ. մայիսի 10-ին Գիյաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը ձերբակալվել էր Հեյդար Ալիեւի հուշարձանին քաղաքկաան կոչեր գրելու համար։ Մամեդովին դատապարտել էին 10 Տարվա ազատազրկման՝ թմրանյութի հետ կապված հոդվածով։




























