ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը վստահություն է հայտնել Հյուսիսային Կորեայում դիվանագիտական ջանքերի անհրաժեշտության շուրջ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»–ն:

«Ես չեմ ուզում ասել, որ դիվանագիտությունը չի աշխատում: Մենք կշարունակենք  առաջ շարժվել դիվանագիտական ճանապարհով եւ աշխատել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հետ միասին: Մենք կցուցաբերենք համառություն», - ասել է նա Պենտագոնում:

Միաժամանակ, Մետիսը շեշտել է, որ ԱՄՆ դիվանագետները խոսելու են ուժի դիրքերից, քանի որ ունեն հարցի ռազմական լուծման տարբերակներ: