Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների՝ Սահմանադրությամբ նախատեսված բարեփոխումների իրականացման հետ կապված հարցերին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ արդյունավետորեն գործող տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդավարական համակարգի կարեւորագույն բաղադրամասերից են, ինչը պահանջում է պատասխանատվության բարձր մակարդակ եւ համակարգված աշխատանքների կատարում այդ ինստիտուտի կայացման ու զարգացման ուղղությամբ: