Հայաստանի Քննչական Կոմիտեում համաձայն չեն դատախազության հետ կառույցի լարված հարաբերությունների մասին կարծիքի հետ:
Դեկտեմբերի 1-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ՔԿ ղեկավարի տեղակալ Արթուր Ղամբարյանը հավաստիացրել է, որ կառույցների միջեւ միշտ կարող են լինել տարաձայնություններ, եւ շատ բնական է, երբ դատախազն ու քննիչը տարբեր տեսակետներ ունեն, ինչը նույնիսկ կարելի է ողջունել, քանի որ որտեղ տարակարծություն՝ այնտեղ ճշմարտության որոնում:
«Այնպես որ, ես չէի ասի, թե խոսքը ինստիտուցիոնալ տարակարծության մասին է», - նկատել է Ղամբարյանը:




























