Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ոչ հերքել է, ոչ հաստատել լուրերը, թե աշխատանքից ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ Հայկազ Բաղմանյանը:

«Կհրապարակվի նախագահի հրամանագիրը, կիմանաք»,- այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը՝ հրաժարվելով լրացուցիչ մանրամասներ հայտնելու:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել աշխատանքից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանին եւ Ստեփան Գալստյանին: