Վորոնեժում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «Արմենիա» ավիաընկերության RM 747/748 Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթը հետաձգվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը:

«Լրացուցիչ տեղեկությունը կտրամադրվեն նորություն լինելուն պես:

Ավիաընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը»,-նշել է նա: