Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ով առաքելական այցով գտնվում է Բանգլադեշում, դիմել է ուղղափառ հավատացյալներին՝ խնդրելով «իրեն ներառել ճանապարհորդների համար ավանդական աղոթքում»։ Այս մասին հաղորդում է Վատիկանի ռադիոն:
Այս ուղերձը Ստամբուլում ընթերցել է պապական խորհրդի քրիստոնեական միասնության հարցով ներկայացուցիչ գերմանացի կարդինալ Քուրթ Կոխը: Հոգեւոր առաջնորդը ժամանել էր Թուրքիա երկնային հովանավորների՝ Հռոմում Պետրոս եւ Պողոս առաքյալների եւ Ստամբուլում Սբ. Անդրեասի տոների առթիվ պատվիրակությունների ավանդական փոխանակման շրջանակներում:
Պապի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Չնայած ես Հռոմից հեռու եմ, բայց Սուրբ Սինոդի անդամներին, հոգեւորականությանը, վանականներին եւ բոլոր հավատացյալներին ուզում եմ դիմել լավագույն եղբայրական ցանկությամբ»: Հռոմի Պապ Ֆրանցիսկոս մատնանշել է, որ «կաթոլիկները եւ ուղղափառները, ունենալով մի շարք ընդհանրություններ իրենց դավանանքում, պետք է միավորվեն»։




























