Նոյեմբերի 29-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 41-ամյա Ոսկեհատ Պ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.50-ին, թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100 դոլար, 20.500 դրամ, բանկային եւ սոցիալական քարտեր:
Նոյեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 35-ամյա Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




























