ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մերժել է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Ստյոպա Սաֆարյանի եւ Անահիտ Բախշյանի առաջարկը: Հանձնաժողովի՝ սեպտեմբերի 11-ին գումարած նիստում ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը քննարկման ներկայացրեց իր եւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հեղինակած «ԵԽԽՎ „Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը“ թիվ 1677 բանաձեւում հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացման, „Ա1+“ հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը ի կատար ածելու կապակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարելուն ուղղված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: Հանձնաժողովը, սակայն որոշել է նախագծի կապակցությամբ դրական եզրակացություն չներկայացնել խորհրդարանին: