Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկարատեւ, բայց կարեւոր ճանապարհն սկսելու միայն ասաջին քայլն է: Այս մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտերգրման հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենհաուերի» հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի աջակցությամբ անցկացվող լսումների ժամանակ ասաց ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ այն, թե Հայաստանն այս ճանապարհն ինչպես կկարողանա անցնել, կախված է յուրաքանչյուրից: «Եվ տարօրինակ չէ, որ իմ ողջույնի խոսքում ես ասացի, որ մենք հաջողության կհասնենք միայն այն դեպքում, եթե Հայաստանի յուաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ընտանիք այս համաձայնագիրն իրենը համարի»,- նշեց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկեորության շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:




























