Հարուստներին չեն սիրում։ Նման կարծիք է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ ելույթ ունենալով «100 նոր դեմքեր» համաժողովի շրջանակում, հայտնում է Nur.kz–ը։
«Ձեր ուղին խորդուբորդ է։ Դուք գիտեք, դա վաղուց եք ասել, որ հարուստ մարդուն հիմնական մասսան չի սիրում։ Փոխանակ ասեն, ես էլ այդքան հարուստ կլինեմ, կհասնեմ նրան, պարզապես չեն սիրում»,– ասել է Նազարբաեւը։
Նա հավելել է, որ տաղանդավոր մարդկանց նույնպես հալածում են, դրանք անսովոր մարդիկ են, քանի որ առանձնանում են ամբոխից ինչ–որ բանով։ «Հանճարներին սպանում են. Կոպերնիկոսին այրեցին, Լեոնարդո Դա Վինչիին հալածում էին։ Տաղանդավոր եւ հանճարեղ մարդկանց համար բարդ է առաջ գնալ։ Ձեզ բոլորիդ կարելի է հերոս անվանել»,– ասել է նախագահը։




























