«Գազպրոմ» ընկերության պատվիրակությունը` «Գազպրոմ» ԲԲԸ մարկետինգի, գազի վերամշակման դեպարտամենտի մերձավոր արտերկրի հետ վարչության պետ, «Հայռուսգազարդ» ընկերության վարչության փոխնախագահ Անատոլի Պոդմիշալսկու գլխավորությամբ դեկտեմբերի 20-ին ժամանել է Հայաստան:: Այցի շրջանակներում Պոդմիշալսկին հանդիպել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ եւ շնորհավորել նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ: Վաղը Անատոլի Պոդմիշալսկին «Հայռուսգազարդի» վարչակազմին կներկայացնի նոր տնօրենին:
Նշենք, որ Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարե Կարապետյանը մինչ ընտրությունը «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահն էր:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, վարչության նախագահի պաշտոնում Կարեն Կարապետյանին կփոխարինի նրա տեղակալ Վարդան Հարությունյանը:
35-ամյա Վարդան Հարությունյանը տնտեսական գիտությունների թեկնածու է, 2009-ից զբաղեցնում էր «Հայռուսգազարդ» ընկերության առեւտրային եւ արտաքին կապերի հարցերով փոխտնօրենը:





























