Բոսնիա եւ Հերցեգովինայում Խորվաթիայի Պաշտպանության Խորհրդի նախկին ղեկավար Սլոբոդան Պրալյակը, ով ինքնասպանություն էր գործել դատական նիստերի դահլիճում, նախապես ծրագրել էր իր արարքը: Այս մասին ասվում է իր հրաժեշտի նամակում, հայտնում է Vecernji list-ը:
Երկու տարի առաջ թողած ուղերձը, Պրալյակի հարազատները` կին Կատյուշա Բաբիչը եւ երեխաներ Նիկոլան եւ Նատաշան տպագրել են: Նախկինում տղամարդը խնդրել էր իր ընտանիքին մինչեւ նրա մահվան օրը չբացել նամակը:
Գեներալը կտակել է. «Ինձ ոչ հուղարկավորություն է պետք, ոչ գերեզման, իմ մոխիրը ցանեք Միրոգոյով».
Միրոգոյը Զագրեբի ականավոր գործիչների գերեզմանն է:
Vecernji list-ը, վկայակաոչլեվ աղբյուրին նշում է, որ Պրալյակի հուղարկավորության արարողությունը նախատեսվում էր հանձնարարել Խորվաթիայի գեներալների ժողովին:
Հանրապետության կառավարությունը կվտանգեր իր միջազգային հեղինակությունը եթե Միջազգային տրիբունալի կողմից դատապարտված ռազմական հանցագործի հուղարկավորությունը կազմակերպեր:
Նոյմեբրի 29-ին Սլոբոդան Պրալյակը Նախկին Հարավսլավիայի միջազգային դատարանում բողոքարկման վերաբերյալ դատավճիռը, որով հաստատվում էր Բողոքարկիչ պալատի՝ նրան 20 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը, հնչեցնելու ժամանակ թույն էր խմել:
Գեներալը հոսպիտալացվել էր, սակլայն նրա կյանքը հանավոր չէր եղել փրկել:
Նախկին Հարավսլավիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների համար նա դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման:




























