Լիբանանի բարգավաճումը միայն «Հիզբոլլահի» զինաթափումից հետո է հնարավոր: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեիրը հայտարարել է, որ «Հիզբոլլահը» «գրավել է» Լիբանանը, հաղորդում է Reuters-ը:

«Լիբանանը կգոյատեւի եւ կբարգավաճի «Հիզբոլլահի» զինաթափումից հետո»,- Իտալիայում կայացած համաժողովում ասել է նա:

«Քանի դեռ դուք զինված ոստիկանություն ունեք, Լիբանանում խաղաղություն չի լինի»: Ըստ նրա, Լիբանանում իրավիճակը «ողբերգական էր»: Նա նաեւ Իրանին Մերձավոր Արեւելքում անկարգությունների ակտիվացման համար է  մեղադրել: