Մի քանի օր է՝ ինչ Եվրոպայի մի շարք մայրաքաղաքներում եղանակային պայմանները կտրուկ վատթարացել են։ Ձնաբուքի պատճառով Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես օդանավեր չեն ընդունում։

«Արմավիա» ընկերությունից NEWS.am-ի հարցմանը պատասխանեցին, որ ավիաընկերությունը շարունակում է կանոնավոր կերպով կատարել  չվերթներ եվրոպական ուղղություններով՝ Ամստերդամ, Աթենք, Հռոմ, Փարիզ եւ այլ քաղաքներ: Մասնավորապես՝ այսօր բարեհաջող վայրէջք է կատարել Փարիզ թռչող օդանավը։ Ըստ եվրոպական լրատվամիջոցների՝ Փարիզի օդանավակայանը շաբաթ եւ կիրակի օրերին ինքնաթիռներ չի ընդունել։