«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը 15 տարեկան է։ Այդ կապակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության ցուցասրահում կայացել է գործակալության գործունեության 15-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը։
«Ակնթարթ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են 120 լուսանկարներ՝ գործակալության մոտ 150 հազարանոց արխիվից։ Լուսանկարների ցուցադրությունը տեւելու է մինչև դեկտեմբերի 4-ը:
«Ֆոտոլուր» լրատվական գործակալությանն իր գործունեությունը սկսել է 2002 թվականից: Գործակալության հիմնադիրը հայտնի ֆոտոլրագրող Հերբերտ Բաղդասարյանն է: Ներկայումս գործակալությունը ղեկավարում է նրա եղբայրը՝ Մելիք Բաղդասարյանը։




























