Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Կլոզն արգելել է ոստիկանական կամայականության եւ բռնության դեմ քաղաքացիական ակտիվիստների ցույցը, հայտնում է ՏԱՍՍ—ը՝ վկայակոչելով քաղաքապետարանի հայտարարությունը։

Քաղաքային իշխանություններին հատկապես մտահոգում են քաղաքում ամանորյա տոնավաճառների ֆոնին հնարավոր անկարգությունները, երբ Բելգիայի մայրաքաղաքն ավանդաբար մարդաշատ է լինում։

Իշխանությունը մտավախություններ ունեն, որ «Վերջ բռնություններին» ակցիան կարող է նորից անկարգություններով եւ խանութների ավերածություններով ավարտվել։ ՆԳ նախարար Յան Յամբոնն իր հերթին կոչ է արել խստացնել անկարգությունների դեմ պայքարի ստորաբաժանումների աշխատանքը։