ԱՄՆ–ն հույս ունի, որ մոտ ժամանակներս կհաջողվի լուծել Ուկրաինայի հակամարտությունը, դրանից հետո հնարավոր կլինի խոսել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից եւ պատժամիջոցների չեղարկումից, կարծում է ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Պատժամիջոցների առումով տեղաշարժը կախված է նրանից, թե ինչպես մենք կաշխատենք այն հարցերի ուղղությամբ, որոնք հանգեցրել են դրան։ Ես կարծում եմ, որ մենք պետք է նայենք այդ խնդրի պատմությանը եւի հասկանան, թե ինչու են հարաբերությունները հայտնվել այն փուլում, որում հայտնվել են։ Շատ պատժամիջոցներ սահմանվել են ոչ միայն ԱՄՆ–ի, այլ նաեւ Եվրոպայի կողմից»,– ասել է դեսպանը։
«Եթե մենք կարողանանք լուծել Ուկրաինայի հարցը, այսինքն՝ համաձայնության գալ, որը կբավարարի երկու կողմին էլ, մենք դրական արդյունք կունենանք։ Բայց դա լուրջ ջանքեր է պահանջում վիճելի հարցերի լուծման համար»,– հավելել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ–ն պետք է մնան բանակցությունների սեղանի շուրջ եւ առաջին հերթին կենտրոնանան պատժամիջոցներ ստեղծող խնդիրների վրա եւ մտածեն, թե ինչ է պետք անել դրանք լուծելու համար»։




























