Ֆրանսիան հանդես է գալիս դաշնային, ժողովրդավարական եւ միասնական Իրաքում քրդերի իրավունքների ապահովման համար: Այս մասին Իրաքի Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ Ելիսեյան պալատում կայացած բանակցություններից հետո հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, , հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք իր բազմազանություններն ընդունող դաշնային, ժողովրդավարական եւ միասնական Իրաքում քրդերի իրավունքների ապահովման կողմակիցն ենք», - ասել է նա:

Կողմերը ահաբեկչության դեմ պայքարի հարցեր են քննարկել:

 «Մենք գնահատում ենք ահաբեկչության դեմ պայքարում ձեր հակազդեցությունները, Իրաքի բանակի հետ Իրաքի եւ աշխարհի շահերի համար ձեր մասնակցությունը», - Բարզանիին դիմելով՝ ասել է Մակրոնը: