ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ոչ մի գաղտնի պայմանավորվածություն չկա՝ մեկնաբանելով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինիի խոստովանությունը ՌԴ ներկայացուցիչների հետ իր շփումների մասին կեղծ ցուցմունք տալու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուսաստանի Դաշնության հետ ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Բացարձակ ոչ մի պայմանավորվածություն, ուստի մենք շատ ուրախ ենք», - ասել է Թրամփը:
Նա մեղադրվում է «կանխամտածված եւ գիտակցված» խաբեության մեջ՝ ՀԴԲ-ին «իրականությանը չհամապատասխանող, կեղծ եւ խաբուսիկ» տեղեկություններ տրամադրելով:
Մեղադրանքները ներկայացված են Ռոբերտ Մյուլերի կողմից անցկացվող հատուկ քննության շրջանակներում՝ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում հնարավոր ռուսական միջամտության վերաբերյալ գործով:
Ֆլինը պնդում է, որ ռուսական կողմի հետ բանակցություններ է վարել Թրամփի կարգադրությամբ
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Ֆլինի եւ Պուտինի հանդիպման մասին




























