Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը շաբաթ կոչ է արել դեկտեմբերի 21-ի արտահերթ ընտրությունները դիտարկել որպես անկախության հանրաքվեի երկրորդ փուլ: Այս մասին հաղորդում է El Pais թերթը:

Տեղեկությունների համաձայն՝ Բելգիայում գտնվող ինքնավար շրջանի նախկին ղեկավարն ասել է. «Հոկտեմբերի 1-ի, Իսպանիայից դուրս գալու հանրաքվեի օրվա ոգին կարող է կոտրել ավտորիտարիզմը»: Պուչդեմոնը կոչ է արել Կատալոնիայի ընտրությունները որպես «հոկտեմբերի 1-ի ճշմարիտ երկրորդ փուլ» դիտարկել, ինքնիշխանության «ազատության եւ «անկախ պետություն» կառուցելու համար:

Իսպանիայից Կատալոնիայի անջատվելու քվեարկությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1ին: Հանրաքվեին մասնակցել է 2,28 միլիոն մարդ, որոնցից 90,18 տոկոսը քվեարկել է անկախության օգտին: Մադրիդը հրաժարվում է ճանաչել հանարքվեի արդյունքները, քանի որ այն համարում է անօրինական:

Պուչդեմոնը Բելգիայում հայտարարել է իր նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին․ Soir