253 մետր երկարությամբ Վլտավայի հետիոտնային կամուրջը դեկտեմբերի 2-ին Պրահայի հյուսիսում փլուզվել է: Այս մասին հաղորդում է Չեխիայի ՉՏԿ գործակալությանը:
Նրա տվյալներով՝ փլուզման հետեւանքով 4 հոգի վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են: Չորս վիրավորներից մեկը ծանր վիճակում է:
Ներկա պահին դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են կատարվում:
Չեխիայի մայրաքաղաքի քաղաքային խորհուրդն արտակարգ նիստ է գումարել:
Կամուրջը միջին եվրոպական ժամանակով 13:30-ին է փլուզվել:
1984 թվականի կամուրջը իրար էր կապում Վլտավայի Կայսերական կղզին եւ Պրագա Տրոյ շրջանը, որտեղ տեղակայված են մայրաքաղաքի կենդանաբանական եւ բուսաբանական այգիները:




























