ԵՄ եւ «Արեւելյան գործընկերության» որոշ երկրներ տրամադրված են այս ձեւաչափը հակառուսական նպատակների համար օգտագործել, դա հեռանկարային չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Տեսնում ենք, որ ԵՄ որոշ երկներ ցանակնում են «Արեւելյան գործընկերությունը»  հակառաուսական նպատակների համար օգտագործել:

Նրանք մեծամասնություն չեն, բայց բավականաչափ ագրեսիվ են իրենց պահում: Դա արտահայտվեց նաեւ մի քանի օր առաջ Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզե Մեյի ելույթում», - Բելառուսի ՍՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Լավրովը:

Ըստ նրա՝ ԵՄ ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ «դա անպիտան միջոցներով հերթկան փորձը կլինի եւ ԱՊՀ երկների հետ շփումներում հակառուսական բռնկումների փորձը անարդյուանվետ եւ անհեռանկարային է»:

«Մենք, իհարկե, տեսնում ենք, թե ինչպես են վարվում մեր ուկրաինացի, մոլդովացի եւ վրացի գործընկերները: Բայց կրկնում եմ եւս մեկ անգամ՝ նրանք հաջողության չեն հասնի, եւ ես վստահ եմ, որ «Արեւելյան գործընկերության» ամբողջ սխեման հնարավոր չէ հակառուսական հունով տանել», - ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ափսոսում է, որ Եվրամիության հետ գործընկերության մասին պայմանագիրը սառեցվել է, բայց դա Ռուսաստանի մեղքով չէ եղել: