Ռուսաստանը չի ձգտում աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, եւ ՀԱՊԿ-ն չի հետեւի ՆԱՏՕ-ի ուղուն, որը կոպտորեն խախտում է 1990-ականներին ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լավրովը Բելառուսի ՍՏՎ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ երբ «Խորհրդային Միությունը եւ Վարշավայի պայմանագիրը վերացան, Դաշինքը կորցրեց է իր գոյության իմաստը»:

 «Այս բոլոր համաձայնագրերը ՆԱՏՕ-ի կողմից կոպիտ ոտնահարումների օրինակ են եղել, եւ նրանք արդեն փորձում էին մեր բոլոր հարեւաններին ընտրության առաջ դնել՝ կամ նրանք Ռուսաստանի կամ Արեւմուտքի հետ են: Թե ինչին դա հանգեցրեց, մենք տեսանք Վրաստանում,  Ուկրաինայում », - ասել է նա:

«Հուսով եմ, որ ՀԱՊԿ-ն չի հետեւի այս ուղուն: Մենք ոչ մեկի շանտաժի չենք ենթարկում, եւ որեւէ մեկին վերջնագրեր չենք ներկայացնի: Մենք մտահոգված ենք ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում մեր սեփական անվտանգության հարցով: Մենք ունենք բավարար մտահոգություններ, եւ մենք չենք ձգտում աշխարհաքաղաքական խաղեր խաղալ», - ասել է Լավրովը: