ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարին Մայքլ Ֆլինին Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից ազատել է  փոխնախագահ Մայք Փենսին եւ ՀԴԲ-ին ստելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես ստիպված էի ազատել գեներալ (թոշակառու) Ֆլինին, որովհետեւ նա ստել էր փոխնախագահին եւ ՀԴԲ-ին: Այդ ստի համար նա մեղավոր է ճանաչվել: Ցավալի է, քանի որ նրա գործողությունները իշխանության փոխանցման ժամանակ օրինական էին», -  Twitter- ում գրել է նա:

Նա նաեւ նշել է, որ այդ առիթով «թաքցնելու բան չկա»:

Նախօրեին Ֆլինին պաշտոնապես Ռուսաստանի պաշտոնյաների հետ հանդիպումների վերաբերյալ ՀԴԲ-ին կեղծ ցուցմունք տալու համար մեղադրանք էր առաջդրվել: Նա մեղավոր է ճանաչել իրեն եւ համաձայնել է համագործակցել իշխանությունների հետ:

Ֆլինը փետրվարին հրաժարական տվեց այն մեղադրանքների համար, որ Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր զրույցների բովանդակությունը լիովին չէր բացահայտել:

Կրեմլում նշել էին, որ նրանց միջեւ խոսակցություն եղել է, սակայն բովանդակությունը սխալ է ներկայացվել: