ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտահոգված է, որ ԱՄՆ նախագահի ավագ խորհրդականն ու փեսա Ջարեդ Քուշները Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ Մերձավոր Արեւելքի կարգավորման վերաբերյալ բանակցությունների բովանդակությունը թաքցնում է իրենից: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությանը:

Վերջին ամիսներին Քուշները մի շարք ուղեւորություններ է կատարել Մերձավոր Արեւելքի երկրներ: Այդ հանդիպումների ընթացքում տարածաշրջանում ԱՄՆ գործընկերների հետ նաեւ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցն է քննարկել:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Քուշները Սալմանի հետ քննարկել է պաղեստինյան պետության կամ տարածքի ստեղծման մասին պայմանագրի հնարավորոթյունը՝ այդ թվում է Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությմաբ:

Այնուամենայնիվ, Թրամփի փեսան Թիլերսոնին կամ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ՄՆ) ներկայացուցիչներին չի տեղեկացնում այդ խորհրդակցությունների մասին, հաղորդում է գործակալությունը:

Ինչպես նշում է գործակալությունը, Թիլերսոնը անհանգստացած է, որ բանակցությունները կարող են Մերձավոր Արեւելքում իրավիճակն ավելի խորացնեն: