«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, Իսակովի պողոտայի, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում  Նոյ, Մուշ թաղամասերի, Գագարին փողոցի եւ հարակից տարածքների      ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: