Ռոստոմի փողոցում 6-րդ հարկից դեկտեմբերի 2-ին վայր ընկած 19-ամյա երիտասարդի վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին  «Էրեբունի» ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքից:

Բաժանմունքից հայտնեցին, որ երիտասարդը դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, կրծքավանդակի եւ որովայնի հատվածում ունի բազմաթիվ կոտրվածքներ, սակայն վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 26 շենքում շինարարական աշխատանքների ժամանակ քաղաքացին ընկել է ցած. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ (6-7-րդ հարկերի միջակայք) 1998 թ. ծնված Ք. Ա.-ը ընկել է հարակից գտնվող մեկ հարկանի շինության տանիքին, այնուհետև՝ գետնին: