Երեւանում, դեկտեմբերի 2-ին գողություն է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում  26-ամյա Արեւիկ Ա.-ն Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ նույն օրը, ժամը 01։00-ից մինչեւ 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող, իրենց շենքի բակում կայանված Porsche Cayenne մակնիշի 70 XX 002 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները, զույգ դիմային լուսարձակները, թափարգելը, ռադիատորի քողարկիչը եւ շարժիչի ծածկոցը։

Shamshyan.com-ի տեղեկություններով Արեւիկ Ա.-ն աշխատում է «Սաս Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։