Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 01:03-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-10 ավտոճանապարհի Վեդի-Ուրցաձոր հատվածի 6-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 06 LU 559 (վարոդ՝ 1996 թ. ծնված Գ. Կ.) եւ «ՎԱԶ 21112» մակնիշի 35 SA 470 համարանիշերով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները. որի հետեւանքով վերջիններս կողաշրջվել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2106» մակնիշի վարորդը տեղափոխվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «ՎԱԶ-21112» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. 1995 թ. ծնված Մ., 1991 թ. ծնված Ծ եւ 1992 թ. ծնված Տ. Մ.-երը հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, այնուհետեւ Ծ. եւ Տ. Մ.-երը՝ «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները Մ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: