Իրաքի աշխարհազորայինները Սինջար քաղաքի մերձակայքում ԻՊ կողմից սպանված շուրջ 140 խաղաղ բնակչի աճյուններով՝ ներառյալ կանայք ու երեխաներ, զանգվածային գերեզման են հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սինջարը (Շենգալ), որը գտնվում է Նայնավ նահանգում եւ ԻՊ-ից ամբողջապես ազատագրվել է այս տարի, համարվում է Իրաքի եզդիական կրոնական փոքրամասնության բնակության կենտրոնը:
Սինջարից դեպի հարավ գտնվող առաջին գերեզմանում աշխարհազորայինները հայտնաբերել են հիմնականում եզդի մոտ 80 մարդու աճյուն: Երկրորդ գերեզմանում, որը նույնպես քաղաքից դեպի հարավ է գտնվում է՝ Քաբուսի գյուղում, ծագումով եզդի 20 կնոջ եւ տասնյակ երեխաների աճյուն է եղել:
Աշխարհազորայինները նշում են, որ դեպքի վայր կժամանեն մասնագետներ, որպեսզի ԴՆԹ թեստի միջոցով պարզեն ահաբեկիչների զոհերի ինքնությունը:




























