Երեւանում, դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող 64-ամյա Հասմիկ Գ.-ն, մտնելով տուն, կարողացել է կանխել որդու՝ 35-ամյա Կարեն Ք.-ի ինքնասպանության փորձը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Կարեն Ք.-ն ինքնասպանություն գործելու նպատակով տանը բաց է թողել գազօջախի գազի հոսքը, որից հետո պոլիէթիլենային տոպրակով փորձել է իրեն խեղդել։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։