Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 07:24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 66 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան հայտնվել է փակուղում եւ չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շտապօգնության թիվ 06 բրիգադի «Ford Transit» մակնիշի 019 UN 64 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Կ. Հ.) դուրս են բերել փակուղուց: