Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան թաղամասի թիվ 18 տանը հարակից տարածքում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում է գտնվել ՊՆ N զորամասի ինժեներ, մայոր Ղ.-ը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է «ՄՄ-21»-ի չպայթած արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ոստիկանության 2 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: