Երեւանում, դեկտեմբերի 2-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել. կեսգիշերին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներրը Թումանյան փողոցում գործող «Մոսկով» ակումբի մոտից, ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 25-ամյա Տարոն Ա.-ին, 42-ամյա Ռուբեն Մ.-ին, 27-ամյա Սամվել Ա.-ին, 25-ամյա Թաթուլ Ա.-ին, Վրաստանի քաղաքացիներ 37-ամյա Թինա Չխեդիային, 35-ամյա Նիկոլոզ Թավաձեին, 37-ամյա Մակա Պապասկուային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջիններս կասկածվում են նշված ակումբի մոտ միմյանց հետ վիճաբանելու եւ իրար հարվածներ հասցնելու մեջ:
Հայերին լսել է հետաքննիչը, նրանք հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալուց, իսկ վրացիներին լսել հնարավոր չի եղել՝ թարգմանիչ չլինելու պատճառով: Վրաստանի քաղաքացիները Երեւանում ժամանակավորապես բնակվում են «Օպերա Սուիթ» հյուրանցային համալիրում:




























