Երեւանի բնակիչ, 59-ամյա Ռաֆիկ Բ.-ն դիմել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել է, որ իր ծանոթ 35-ամյա Տիգրան Ղ.-ի միջնորդությամբ, 39-ամյա Տիգրան Բ.-ն 400 հազար ԱՄՆ դոլարով իրեն խաբեությամբ վաճառել է ավելի քան 50 հնաոճ իրեր:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հետագայում Ռաֆիկ Բ.-ն պարզել է, որ այդ իրերի իրական արժեքը 30 հազար ԱՄՆ դոլար է:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տիգրան Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով, Տիգրան Ղ.-ն եւ Տիգրան Բ.-ն «Վերնիսաժում» զբաղվում են հնաոճ իրերի առք ու վաճառքով:




























