Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նոր Արեշի 4-րդ փողոցից բերման է ենթարկվել 34-ամյա Եգոր Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2003թ. հունվարի 2-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:



























