Դեկտեմբերի 2-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 51-ամյա Նուբար Շ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 28-ից Հորդանանի Հաշիմյան Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր նշված երկրի քրեական օրենսգրքի 422 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով: